Ոգեշնչում ենք երիտասարդներին՝ հանուն կայուն զարգացման

Մաքուրը ոգեշնչում է երիտասարդներին՝ գործելու և փոխելու ապագան՝ դարձնելով այն կայուն։ Կրթության, իրազեկության և գործնական քայլերի միջոցով մենք ձևավորում ենք նոր առաջնորդների սերունդ։

Ծանոթացիր Մաքուրի Հետ

«Մաքուր»-ը Ոգեշնչում է Երիտասարդ Առաջնորդներին

«Մաքուր»-ը հարթակ է, որտեղ երիտասարդները զարգանում և կրթվում են՝ առաջնորդելու և կայուն զարգացմանգաղափարը տարածելու համար։ Կրթությունը, կայունությունը, ու նորարարությունը համատեղելով՝ մենք երիտասարդներին տրամադրում ենք գիտելիքներ և ռեսուրսներ՝ շրջակա միջավայրի մաքրությունը և կայունությունը պահպանելու համար։

Գործնական նախաձեռնությունների, մենթորության և համայնքային ծրագրերի միջոցով մենք ստեղծում ենք հնարավորություններ, որպեսզի երիտասարդ առաջնորդները իրենց գաղափարները վերածեն իրական փոփոխությունների։ Երիտասարդները պարզապես ապագան չեն՝ նրանք հենց այսօրվա փոփոխության շարժիչ ուժն են։

«Մաքուր»-ի Ձեռքբերումները

500+

Միջոցառումներ

50+

Գործընկերներ

7k+

Մասնակիցներ

250k+

Ծրագրի  Շահառուներ

Վերջին Ծրագրերը

Մենք կառուցում ենք մի աշխարհ, որտեղ երիտասարդները առաջնորդում են, նորարարում և ձևավորում կայուն ապագա՝ բոլորի համար։

Մաքուր Ակումբներ

Երիտասարդական ծրագիր, որի շրջանակներում կազմակերպվում են ակումբեր՝ դպրոցներում և համայնքներում երկարատև կայուն փոփոխություն ստեղծելու համար։

Մաքուր Գյուղեր

Գյուղական համայնքներում իրականացվող նախաձեռնություններ, որոնք միտված են համայքների կայուն զարգացման՝ կրթական և այլ բնապահպանական ծրագրերի միջոցով։

Մաքուր Ակադեմիա

Կրթական ծրագիր, որը երիտասարդ առաջնորդներին տրամադրում է գիտելիք, մենթորություն և հմտություններ՝ բնապահպանական և հասարակական խնդիրները բարձրաձայնելու համար։ 

Երիտասարդական առաջնորդություն

Երիտասարդ առաջնորդներին տրամադրում ենք հմտություններ, մենթորություն և հնարավորություններ՝ կայուն փոփոխություն ստեղծելու համար։

Ակտիվիզմ

Երիտասարդների ձայների հնչեցում՝ քաղաքական որոշումների վրա ազդեցություն ունենալու և սոցիալական խնդիրների լուծումներ նախաձեռնելու համար։

Կրթություն

Տրամադրում ենք Երիտասարդներին գիտելիք և ռեսուրսներ՝ կայուն լուծումներ մշակելու համար։

Համայնք

Ստեղծում ենք երիտասարդ առաջնորդների ցանց, միմյանց հետ կապվելու և համագործակցելու համար։

ՀԵՏԵՎԵԼ
ԿԵՆՏՐՈՆԻ
ԷՋԵՐԻՆ

«Մաքուր» Կենտրոն

Մաքուր Բնապահկանական Ակտիվիզմի Կենտրոն

Բնապահպանական ակտիվիզմի կենտրոնը գտնվում է Հայաստանի Վաղարշապատ քաղաքում։ Կենտրոնի նպատակն է լուծել Արմավիրի և Արարատի մարզերի բնապահպանական կառավարման խնդիրները։

Նախաձեռնության նպատակն է ավելացնել հանրության մասնակցությունը որոշումների կայացման գործընթացում, բարձրացնել կառավարության պատասխանատվությունը և զարգացնել բնապահպանական լրատվության ոլորտը։

«Մաքուր» Փոդքասթ

Լսել «Բնապահպանական Զրույցներ» Փոդքասթը

Բնապահպանական Զրույցներ

Մաքուր ՀԿ-ի հետ

«Մաքուր»-ի Գործընկերերը