Հրազդանի ջրատարը որպես աղբանոց

Խորհրդային տարիներին կառուցված Հրազդանի ջրատարներն այսօր
կանգնած են լուրջ խնդիրների առաջ։
Նոյեմբերի 28-ին «Մաքուր» էկո ակտիվիզմ կենտրոնի ուսանող Ջուլյա Մինասյանն այց է
կատարել Մալաթիայի տարածքի Հրազդանի ստորին ջրանցք։ Նկատելի էր
տարածքի աղտը, բնակիչների անձնական իրերը ջրատարի
երկայնքով, երկար ձգվող ջրիմուռներն ու դատարկ, երբեմն էլ շուռ եկած
աղբամանները։
Ստորև տեղադրված է նոյեմբերի 28-ի ռեպորտաժը։

Դեռևս Ուրարտական Ռուսա II-ի ժամանակաշրջանից հիշատակվում է կենսական նշանակություն ունեցող Իլդառուինա (Հրազդան) գետից անցկացրած ջրանցքների մասին[1],[2]:

Ջրատարների ամբողջական համակարգի կառուցումը սկսվել է մոտ 1930-ական թվականներին՝ Հայաստանում դեպի Արարատյան դաշտ տարածվող ջրի արդյունավետ օգտագործման խնդիրները լուծելու համար։ Ստորին Հրազդանի ջրանցքը հանձնվել է շահագործման 1947 թվականին, իսկ շինարարությունն ավարտվել է 1957 թվականին[3]:

Հրազդանի ջրանցքները հիմնականում ոռոգում են Արարատյան դաշտի գյուղատնտեսական տարածքները[3]։ 

  • Արարատյան դաշտի գյուղատնտեսական հողեր 
  • Տարածքի այգիներ և բանջարանոցներ 
  • Ոռոգման ցանցին միացված գյուղեր ու համայնքներ

Մալաթիա — Սեբաստիայի հատվածով անցնող Ստորին Հրազդանի ջրանցքը (53կմ[4]), որը խորհրդային տարիներին կարևոր դեր ուներ շրջանի այգիների ու տնամերձ հողերի ոռոգման մեջ, այսօր գրեթե չի իրականացնում իր սկզբնական գործառույթը։ Տարածքի գյուղատնտեսական հողերի նվազման պատճառով ջրատարն այժմ հիմնականում միայն տեխնիկական նշանակություն ունի և դարձել է աղբ հավաքող, մոծակների տարածման, հոտի ու անսանիտար վիճակի աղբյուր։ 

Ստորին Հրազդանի ջրանցքի տարածքում վերջին անգամ վերանորոգման աշխատանքներ են իրականացվել 2011 — 2013թվականներին[5]: Ներկայիս դրությամբ այն ունի վերանորոգման կարիք՝ մասնավորապես մաքրման ու պահպանման: 

Ժամանակակից հասարակության մեջ հետևյալ խնդրի առաջ են նաև կանգնել Չիկագոում և Սինգապուրում։ Խնդրի լուծման հիմնական բանալին եղել են կառավարման մարմինները որոնք վճռական կերպով քայլեր են ձեռնարկել ու մաքրման արշավներ են կազմակերպել։ Որոշ ժամանակ անց հետևյալ վայրերը դարձել են զբոսաշրջության կենտրոններ ու պահել են իրենց կենսական նշանակությունը[6],[7]։ 

Հարցազրույց բնապահպան լրագրող Նարինե Կիրակոսյանի հետ

Դեկտեմբերի 15-ին հարցազրույց ունեցանք բնապահպան լրագրող Նարինե Կիրակոսյանի հետ:

  • Ջուլիա Մինասյան — Ջրատարի վիճակը ինչպե՞ս է ազդում Հրազդան գետի էկոհամակարգի վրա։ 
  • Նարինե Կիրակոսյան — Վերգետնյա ջրանցքները, ջրային ռեսուրսները շատ կարևոր են որպեսզի խոնավային մթնոլորտը ապահովեն, շատ կարևոր ա մաքուր պահել ու չփակել խողովակներով. Մենք ունենք բավականին տխուր իրավիճակ հենց նույնիսկ մեխանիկական ջրի մաքրման հետ կապված:գոնե ցանցեր լինեն որ էդ աղբը բնակելի տարածքներում չթափեն նաև պարբերաբար պիտի մաքրվեն էդ ջրիմուռներից: Սրանից ա կախված նաև մեր մայրաքաղաքի գոյատևումը, օդն աղտոտված ա, իսկ ջրային համակարգերը կարևոր են օդի աղտոտվածության մաքրման հարցում, կան նաև օրինակ սեվանի ջրիմուռները ամռանը շատ շոգ պայմաններում թթվածին են կլանում. Սրանից էլ ձկնատեսակներն են տուժում սատկում կամ փչանում են:
  • Ջուլիա Մինասյան — Ի՞նչ քայլեր են անհրաժեշտ ջրատարի անվտանգ շահագործումն ապահովելու համար։ 
  • Նարինե Կիրակոսյան — Ինչ-որ ձևով առանձնացնել որ քաղաքացիները աղբ չլցնեն Մեր ջրային կոմիտեն ու ջրօգտագործման ընկերությունները մշակեն քարտեզային ծրագիր, ջրերի ճիշտ կառավարման համար:Որսիչներ, ցանցեր են պետք առնվազն որ մարդիկ էդտեղ աղբ չլցնեն: Կարևոր ա մաքրման կայանների համակարգ ունենալը, որը չկա էդ հատվածում: Հրազդանի գետի ավազանում կա 2 մաքրման կայան, մեկը՝ Երևան մոլի մոտ գտնվող կաշվե գործարանի տարածքում, մյուսն էլ դրանից ոչ հեռու Մեգերյան կարպետների տարածքում, դեպի Երևանյան լիճ,ու միայն սրանք են: Պիտի ավելացնեն: 
  • Ջուլիա Մինասյան — Որն է ձեր ուղերձը բնակիչներին և պատասխանատու կառույցներին այս խնդրի վերաբերյալ: 
  • Նարինե Կիրակոսյան — Վերջերս բարձիթողի ա էս հետպատերազմյան շրջանից հետո, բայց էս հարցը սենց չի կարելի թողնել, պետական ատյանները դրանով անմիջապես պետք է զբաղվեն ոչ թե ուղղակի խոսեն:Մեր ջրային կոմիտեն ու ջրօգտագործման ընկերությունները պիտի զբաղվեն էս հարցերով:Բնակիչներին էլ պիտի զգուշացվի աղբ չթափեն տարածքում:

Եզրակացություն

Ստորին Հրազդանի ջրանցքը, որը տասնամյակներ շարունակ կարևոր դեր է ունեցել Արարատյան դաշտի ոռոգման և շրջակա միջավայրի հավասարակշռության պահպանման գործում, այսօր հայտնվել է լուրջ անտեսման վիճակում։ Աղբակալված տարածքը, մաքրման ու

վերահսկողության բացակայությունը և տեխնիկական սպասարկման պակասը ջրատարն աստիճանաբար վերածել են ոչ միայն իր գործառույթը կորցրած ենթակառուցվածքի, այլև էկոլոգիական վտանգի աղբյուրի։ 

Ինչպես մասնագետներն են ընդգծում, ջրատարների անխնամ վիճակը բացասաբար է ազդում Հրազդան գետի էկոհամակարգի, քաղաքային միկրոկլիմայի և հանրային առողջության վրա։ Խնդրի լուծումը պահանջում է պետական կառույցների անհապաղ ու գործնական քայլեր՝ մաքրման, վերահսկման և ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման ուղղությամբ, ինչպես նաև բնակիչների պատասխանատու վերաբերմունքը շրջակա միջավայրի նկատմամբ։ Միայն համատեղ ջանքերով հնարավոր կլինի կանխել Հրազդանի ջրատարների վերջնական դեգրադացիան և վերականգնել դրանց էկոլոգիական ու սոցիալական նշանակությունը։ Ստորին Հրազդանի ջրանցքը, որը տասնամյակներ շարունակ կարևոր դեր է ունեցել Արարատյան դաշտի ոռոգման և շրջակա միջավայրի հավասարակշռության պահպանման գործում, այսօր հայտնվել է լուրջ անտեսման վիճակում։ Աղբակալված տարածքը, մաքրման ու վերահսկողության բացակայությունը և տեխնիկական սպասարկման պակասը ջրատարն աստիճանաբար վերածել են ոչ միայն իր գործառույթը կորցրած ենթակառուցվածքի, այլև էկոլոգիական վտանգի աղբյուրի։ 

Ինչպես մասնագետներն են ընդգծում, ջրատարների անխնամ վիճակը բացասաբար է ազդում Հրազդան գետի էկոհամակարգի, քաղաքային միկրոկլիմայի և հանրային առողջության վրա։ Խնդրի լուծումը պահանջում է պետական կառույցների անհապաղ ու գործնական քայլեր՝ մաքրման, վերահսկման և ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման ուղղությամբ, ինչպես նաև բնակիչների պատասխանատու վերաբերմունքը շրջակա միջավայրի նկատմամբ։ Միայն համատեղ ջանքերով հնարավոր կլինի կանխել Հրազդանի ջրատարների վերջնական դեգրադացիան և վերականգնել դրանց էկոլոգիական ու սոցիալական նշանակությունը։

Ջուլիա Մինասյան

Featured Image:

Share:

More Posts

Send Us A Message