Մաքուր Ակումբներ

Մաքուր Ակումբների նպատակն է միավորել Հայաստանի առաջատար բնապահպան առաջնորդներին՝ դպրոցներում, համալսարաններում և տեղական համայնքներում, ներգրավելով նրանց համայնքային բնապահպանական փոփոխությունների և հասարակական ակտիվ աշխատանքներում, ինչպես նաև տրամադրել վերոնշյալ երիտասարդներին արդի ռեսուրսներով և բնապահպանական գիտելիքներով։

Տարածել՝

Մաքուր Ակումբերը երիտասարդների կողմից ղեկավարվող բնապահպանական ակումբների ցանց է։ Այս պահին գործող ակումբները որոշները գտնվում են Փենսիլվանիայի համալսարանում, UWC Դիլիջանում, տեղական դպրոցներում և տարբեր մարզերի համայնքային կենտրոններում։ Ակումբները հետևում են Մաքուրի կողմից մշակված տարեկան ծրագրին՝ ապահովելով անդամներին շարունակական կրթական սեմինարներով, նախագծերով, և ներգրավելով նրանց Մաքուրի կառուցվածքում։ Ակումբները գործում են ինքնուրույն՝ ընտրված ղեկավարությամբ, սակայն կապված են Մաքուրի լայն ցանցի հետ՝ յուրաքանչյուր երկու շաբաթվա ընթացքում հանդիպելով Մաքուրի կենտրոնական թիմի հետ։

Լուսանկարներ ծրագրից

Մաքուր Ակումբների ծրագրի նպատակը

1

Բնապահպանական առաջնորդության փորձ

Ակումբի անդամները համակարգում են տեղական նախագծերի, միջոցառումների և քարոզարշավների կազմակերպումը՝ Մաքուրի մենթորության ծրագրերի օգնությամբ։

2

Ընդգրկում Հայաստանի և միջազգային երիտասարդ առաջնորդների ցանցում

Կապվել այլ ակումբի անդամների հետ ամբողջ Հայաստանում և արտերկրում։ Կիսվել փորձառություններով և համագործակցել ընդհանուր բնապահպանական նպատակների իրականացման գործում։

3

Երիտասարդ առաջնորդների ձևավորում

Ուսանողները կարող են թեկնածու դառնալ ակումբի համակարգող հաստիքների՝ նախագահի, փոխնախագահի կամ հաղորդակցության ղեկավարի համար, և ստանալ հնարավորություն կազմակերպելու նախաձեռնություններ և ղեկավարելու թիմ։

 

4

Ռազմավարության դասընթացներ Մաքուրի հետ

Ակումբի նախագահները մասնակցում են կանոնավոր հանդիպումների Մաքուրի հիմնական թիմի հետ, ստանալով բացառիկ տեղեկություններ, ուղեցույցներ և կազմակերպչական հնարավորությունների վաղ հասանելիություն։

5

Մասնակցություն Մաքուր ծրագրերին և քարոզարշավներին

Ակումբի անդամները ստանում են հնարավորություն արտահերթ մասնակցելու Մաքուր Ակադեմիայում, երիտասարդական ծրագրերում, շրջագայություններում, ինչպես նաև կազմակերպության ապագա աշխատանքային կամ ինթերնշիպ հնարավորություններում։

6

Կրթություն և ռեսուրսներ

Տրամադրել գործիքակազմեր, աշխատաժողովների ուղեցույցներ և ընտրված նյութեր ամբողջ տարվա ընթացքում։ Անդամները ստանում են բնապահպանական խնդիրների մասին գիտելիք և մեծացնում ակումբի ազդեցությունը համայնքում։

Իմանալ ավելին

Մաքուր Ակումբների արյունքները

2024 թվականին մեկնարկած Մաքուր Ակումբներ ծրագիրը արագորեն տարածվել է դպրոցներում, համալսարաններում և համայնքային կենտրոններում։ Ծրագիրը Հայաստանում երիտասարդներին տրամադրում է շարունակական հնարավորություններ մասնակցելու և աջակցելու բնապահպանական խնդիրներին պայքարելու գործընթացին։ Շատ ակումբի առաջնորդներ մասնակցում են Մաքուր Ակադեմիային, միացել են ազգային քարոզարշավներին և սկսել տեղական նախագծեր։