Մաքուր Գյուղեր

Մաքուր Գյուղեր ծրագիրը նվիրված է Հայաստանի գյուղական համայնքներում բնապահպանական կրթությունը տարածելու և ակտիվացնելու՝ ներառելով տեղի երիտասարդությանը բնապահպանության ակտիվիզմի և կայուն զարգացման նախաձեռնություններում։ Տեղական երիտասարդության հետ համատեղ աշխատելով՝ ծրագիրը խթանում է երկարաժամկետ փոփոխություններ կրթության, ենթակառուցվածքների կառուցման և համայնքային առաջնորդության միջոցով։

Տարածել:

Մաքուր Գյուղերը մեկամսյա համայնքային ծրագիր է, որը միավորում է բնապահպանական կրթությունը և գործնական աշխատանքները Հայաստանի գյուղային համայնքներում։ Դպրոցների հետ համագործակցության, ինտերակտիվ աշխատաժողովների և համայնքի երիտասարդության մասնակցության միջոցով այս նախագիծը խթանում է էկո-գիտակցություն և երիտասարդներին քաջալերում է դառնալ բնապահպանության առաջնորդներ։ Տեղական փորձագետների և համայնքի աջակցությամբ, Մաքուր Գյուղերը օգնում է համայնքներին իրական քայլեր ձեռնարկելու՝ թափոնները նվազեցնելու և իրենց շրջակա միջավայրը պաշտպանելու համար։

Լուսանկարներ ծրագրից

Մաքուր Գյուղերի հիմնական նպատակները

1

Ձևավորել էկո-առաջնորդների նոր սերունդ

Կրթել երիտասարդներին բնապահպանության հիմունքները և տրամադրել առաջնորդության հնարավորություններ, բարձրացնելով նրանց ազդեցությունը տեղական համայնքում։

2

Տարածել կայունության գաղափարը

Հորդորել բնակիչներին նվազեցնել թափոնները, ճիշտ վերամշակել և ստեղծել ամենօրյա սովորություններ, որոնք կկրճատեն տարրական բնապահպանական խնդիրները։

3

Կառուցել բնապահպանական ենթակառուցվածքներ

Համագործակցել տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ վերամշակման ամանների տեղադրման և սպասարկման համար։

4

Բարձրացնել համայնքի պատասխանատվությունը

Կազմակերպել ինտերակտիվ սեմինարներ և աշխատաժողովներ բոլոր տարիքային խմբերի համար, խորացնելով հասարակության գիտակցությունը բնապահպանական խնդիրների և լուծումների վերաբերյալ։

5

Ներգրավել համայնքը կատարվող աշխատանքենրում

Ներգրավել տեղական բնակիչներին նախագծի բոլոր փուլերում՝ պլանավորումից մինչև իրականացում, որպեսզի ապահովվի երկարաժամկետ փոփոխության հիմք ։

Իմանալ ավելին

Մաքուր Գյուղերի արդյունքները

Մաքուր Գյուղեր ծրագիրը, 2024 թվականից ի վեր, ներգրավել է 100 երիտասարդների և ավելի քան 1800 համայնքի անդամների՝ դպրոցների աշխատաժողովների, համայնքային սեմինարների և բնապահպանական միջոցառումների միջոցով։ Նախագիծը ներառել է վերամշակման ամանների տեղադրումը գյուղի տարբեր կետերում՝ տեղական իշխանությունների հետ համագործակցությամբ։

Երիտասարդ առաջնորդությունը համայնքային մասնակցության հետ համատեղելով՝ Մաքուր Գյուղերը խթանում է երկարատև էկո-գիտակցության վարքագիծ և ոգեշնչում է տեղի երիտասարդությանը ձեռնարկել նախաձեռնություններ և ձևավորել առաջնորդության հմտություններ։