Մաքուր Ակադեմիա

Մաքուր Ակադեմիայի նպատակն է կրթել և աջակցել երիտասարդներին հասկանալ բնապահպանական խնդիրները և ակտիվորեն մասնակցել կայուն համայնքներ կառուցելու գործընթացին՝ համագործակցության, դատողական մտածելակերպի և առաջնորդության հմտությունների շնորհիվ։

Տարածել՝

Մաքուր Ակադեմիան առցանց կրթական ծրագիր է, որը երիտասարդներին տրամադրում է գիտելիքներ բնապահպանական խնդիրների, կայուն զարգացման և բնապահպանական լուծումների մասին՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ համաշխարհային մակարդակում։ Ինտերակտիվ դասընթացների միջոցով ծրագիրը կառուցում է բնապահպանական գիտակցություն ունեցող մարդկանց համայնք, որոնք պատրաստ են գործնական քայլերով բարելավել իրենց համայնքները։

Մաքուր Ակադեմիա ծրագրի նպատակները

1

Արդի գիտելիք և դատողական մտածելակել

Սովորել, թե ինչպես ճանաչել համայնքի բնապահպանական խնդիրները և մշակել գործնական, նորարարական լուծումներ։

2

Մենթորություն փորձագետներից և քաղաքական գործիչներից

Անհատական մենթորություն բնապահպանական առաջնորդների, հետազոտողներից և կառավարության ներկայացուցիչների կողմից։

3

Մաքուր Ակադեմիայի պաշտոնական սերտիֆիկատ

Ճանաչված վկայական, որը վավերացնում է ձեր մասնակցությունը և նոր ձեռք բերած մասնագիտական հմտությունները կայունության և բնապահպանական խնդիրների լուծման գործում։

4

Ակտիվ երիտասարդների ազգային ցանց

Ձեռք բերեք նոր ծանոթություններ Հայաստանի տարբեր մարզերից, ովքեր կիսում են ձեր կայունության նկատմամբ հետաքրքրությունը, և համագործակցեք նրանց հետ ապագա բնապահպանական նախաձեռնություններում։

5

Մաքուրի հիմնական թիմին միանալու հնավորություն

Առաջատար մասնակիցները, որոնք դրսևորում են ձգտողություն, պատրաստակամություն և առաջնորդութական հմտություններ, կարող են հրավիրվել մասնակցելու Մաքուրի բնապահպանական նախագծերին և միանալ հիմնական թիմին։

6

Հնարավորություն ծանոթակալու ոլորտի առաջաատարների հետ

Ծանոթացեք և կոմունիկացվեք ծրագրի խոսնակների հետ, որոնք Հայաստանի առաջատար բնապահպան ակտիվիստներն ու կայուն փոփոխության հեղինականերն են։

Իմանալ ավելին

Մաքուր Ակադեմիայի արդյունքները

2024 թվականի երկրորդ կիսամյակում մեկնարկել է Մաքուր Ակադեմիայի առաջին փուլը, որն ունեցել է 30 շրջանավարտ։ Երիտասարդ առաջնորդները ձեռք են բերել ոչ միայն բնապահպանական կրթություն, այլ նաև ստեղծել են երիտասարդների ցանց, որտեղ ակտիվորեն մասնակցում են բնապահպանական փոփոխությունների գործընթացին։ Վերջին խմբի երկու շրջանավարտներ պաշտոնապես դարձել են Մաքուր թիմի անդամ՝ մասնակցելով ռազմավարական պլանավորմանը, բնապահպանական հետազոտություններին և գործնական աշխատանքներին։ Ծրագիրը շարունակում է խթանել երիտասարդական բնապահպանական համայնքի զարգացմանը՝ տրամադրելով գիտելիք և ռեսուրսներ։