«Մաքուր» Կենտրոն
Բնապահպանական Ակտիվիզմի Կենտրոն Վաղարշապատում
Բնապահպանական ակտիվիզմի կենտրոնի նպատակն է լուծել Արմավիրի և Արարատի մարզերի բնապահպանական կառավարման խնդիրները։
Նախաձեռնության նպատակն է ներգրավել հանրությանը կարևոր որոշումների կայացման գործընթացում, բարձրացնել կառավարության պատասխանատվությունը և զարգացնել բնապահպանական լրատվության ոլորտը։
Ինչպես առնչվել «Մաքուր» կենրոնի հետ
Կազմակերպիր քո միջոցառումը
«Մաքուր»-ի դռները բաց են երիտասարդների և հասարակական նախաձեռնությունների համար։ Կապվեք մեզ հետ նախապես և օգտագործեք մեր տարածքն ու սարքավորումները՝ ձեր միջոցառումը իրականցնելու համար

Մասնակցիր Կենտրոնի Ծրագրերին
«Մաքուր» կենտրոնը պարբերաբար կազմակերպում է դասընթացներ, սեմինարներ, և այլ տարաբնույթ միջոցառումներ։ Հետևիր մեր սոց. էջերին և տեղյակ եղիր բոլոր գալիք միջոցառումների մասին

Ձեռք բեր ծանոթություններ
«Մաքուր» կենտրոնը հյուրընկալում է տարբեր ոլորտների մասնագետներին և առաջնորդ երիտասարդներին։ Մասնակցիր մեր միջոցառումներին և ծանոթացիր այդ մարդկանց հետ։

Կազմակերպիր քո միջոցառումը
Ամրագրիր «Մաքուր» կենտրոնը առանց վճար՝ քո ծրագրի համար
Մենք ուրախ ենք հյուրընկալել Ձեր նախաձեռնությունները և միջոցառումները մեր կենտրոնում։ «Մաքուր» կենտրոնը հագեցած է բոլոր անհրաժեշտ սարքավորումներով և այլ միջոցներով, որպեսզի ձեր միջոցառումը իրականություն դառնա։ Խնդրում ենք հետևել ստորև նշված հղումով և ամրագրել ձեր ժամանականհատվածը։
